Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մանվել Գրիգորյանը բողոքարկում է իր ձերբակալման որոշումը

Մանվել Գրիգորյանը բողոքարկում է իր ձերբակալման որոշումը
18.06.2018 | 10:06

Նորքի դատարանում քննվում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայացրած բողոքը` կապված իր ձերբակալության հետ։ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը։

Ձերբակալված պատգամավորի աջակիցները այսօր վաղ առավոտից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները ԱԱԾ շենքի առջև: Նրանք մի քանի րոպե փակեցին Նալբանդյան փողոցը, ընդհարում եղավ ոստիկանության հետ։
Գրիգորյանի գլխավորած ԵԿՄ անդամները և այլ ցուցարարներ որոշեցին բողոքի ակցիան շարունակել Նորքի դատարանի առջև։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ միջնորդել են, որ Մանվել Գրիգորյանը բերվի դատարան և մասնակցի նիստին:
ՀՀԿ-ն ապօրինի է որակել Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորել է ազատ արձակել նրան:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ